azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողով

22.09.2021

2021 թ․ սեպտեմբերի 22-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը (մասամբ՝ առցանց)։ Դաշինքի նախագահող երկիրն այս տարի Հայաստանի Հանրապետությունն է։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բացման խոսքում բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի համագործակցությունը։ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակներում ոլորտային համագործակցությունը, մասնավորապես՝ որպես կարևոր հարթակ, որը մշտապես փորձի փոխանակման միջոցով և տարբեր այլ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերի համար։ Այս իմաստով, ոլորտային համագործակցության շրջանակներում կարևորում ենք նաև հասարակական կազմակերպությունների և սոցիալական գործընկերների՝ տարբեր ֆորմատներով ներգրավվածությունը՝ աշխատանքային [...]

Մանրամասն ➜


407 ստուգայց, 160 խախտում. Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնները շարունակում են ստուգայցերը

17.09.2021

Անցնող շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-17-ը, Տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 407 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 160 խախտում։ 1 տնտեսավարող ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի։ Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սիսիան, Կապան, Գորիս քաղաքներում։ Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝  վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,  ունենալ ախտահանիչ նյութեր,  օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,  ախտահանել շփման մակերեսները և առարկաները։ Մանրամասները՝ այստեղ։ https://bit.ly/2Z1k79b

Մանրամասն ➜


Ստուգայցերի թիվն՝ ամփոփ

17.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները 2021 թվականի հուլիսի 19-ից մինչ օրս մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են 3543 ստուգայց։ -Արձանագրվել է 480 խախտում, -տրվել է 67 նախազգուշացում, -կազմվել է 72 վարչական իրավախախտման արձանագրություն, -նշանակվել է 1 տուգանք։ Այդ թվում՝ պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 9 ստուգայց, խախտում՝ 9, փակ արտադրական տարածքներ՝ 5 ստուգայց, խախտում՝ 4, գրասենյակային տարածքներ՝ 120ստուգայց, խախտում՝ 37, մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններ՝ 1221 ստուգայց, խախտում՝ 140, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 65 ստուգայց, խախտում՝ 49, դեղատներ՝ 333 ստուգայց, խախտում՝ 42, հանրային տրանսպորտ՝ 1776 ստուգայց, խախտում՝ 191 և այլն։

Մանրամասն ➜




Վերադառնալ