azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ

ՀՀ առողջապահության նախարարի (կառավարման խորհրդի նորանշանակ նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։

Օրակարգում ընդգրկված էր երկու հարց.

— ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում թեկնածուի առաջադրում ՝ ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով։

— ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի 1-ի կիսամյակի (1-ին և 2-րդ եռամսյակների) հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրել է Տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու՝ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին, որը նախորդ տարվա նոյեմբերից կատարում է ղեկավարի պարտականությունները։

Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի 1-ի կիսամյակի (1-ին և 2-րդ եռամսյակների) հաշվետվության նախագիծը։

Խորհուրդը՝ փակ քննարկումից հետո, միաձայն հավանություն է տվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Սլավիկ Սարգսյանի թեկնածությանը։

Քննարկման արդյունքում ներկայացված հաշվետվությունը ընդունվել է ի գիտություն։

  
 


Վերադառնալ