azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Հուլիսի 30-ը` Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ կազմակերպված պայքարն ընթանում է ավելի քան երկու տասնամյակ` սկսվելով 2002 թվականին: Ստեղծվել է հիմնարար օրենսդրական մեխանիզմ, որը եզրագծում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարում ներգրավված դերակատարների գործառույթները և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ դարձած անձանց պաշտպանության ու աջակցության շրջանակը:

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով մշակվել են եռամյա ազգային ծրագրեր։ Վերջինը` յոթերորդը, ներառել է 2023-2025 թվականների ժամանակահատվածը:

Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 7 հիմնական բաժիններում`

1) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում.

2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

3) երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

4) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն.

5) միջազգային համագործակցություն.

6) ուսումնասիրությունների կատարում.

7) մշտադիտարկում և գնահատում:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2023-2025թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ օրենսդրության կատարելագործման և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վտանգների վերաբերյալ հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-360-Ն օրենքը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը:



Վերադառնալ