ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնում՝ Աբովյան քաղաքի գրասենյակում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են նաև ընթացիկ այլ թեմաներ։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է կատարված աշխատանքների մասին։ Քննարկվել են Տեսչական մարմնի 2021-2022 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներին վերաբերող որոշ հարցեր, տրվել են հանձնարարականներ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները՝ ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 152 ստուգայց։ Արձանագրվել է 41 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Տաշիր, Կապան, Սիսիան, Մասիս, Աբովյան քաղաքներում, Այնթափ, Խարբերդ համայնքներում։ Ստուգայցերով եղել են նշված համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։ Խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 150 տնտեսավարողների մոտ, այդ [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 85 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 39, դեղատներ՝ 9, գրասենյակային տարածքներ՝ 1, տրանսպորտ՝ 35։
Մանրամասն ➜