azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանին շնորհվել է շնորհակալագիր

14.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է հոկտեմբերի 14-ին՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ Էմմա Քոչարյանին, միջոցառման շրջանակներում, շնորհվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի շնորհակալագիր՝ երկարատև, բարեխիղճ և արդյունավետ համագործակցության համար։ Ստանդարտների համաշխարհային օրն այս տարի նշվում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլական» կարգախոսով:

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի ՍԲՀԿ

14.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ ՍԲՀԿ  կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև  ընթացիկ հարցեր։ ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։ Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։ Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։  

Մանրամասն ➜


Գյումրիում կայացել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար

11.10.2021

Հոկտեմբերի 9-ին Գյումրիում տեղի է ունեցել «Աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնահարցերը Հայաստանում և լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով սեմինար՝ լրագրողների համար։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է 2021թ.-ի հուլիսի 1-ից վերոնշյալ ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները։ Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում Տեսչական մարմինն ամբողջական վերահսկողություն է իրականացնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ։ Լրագրողներին ներկայացվել են Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման ու վերահսկողության արդյունքներով արձանագրված խախտումների վերլուծությունը, բուժօգնության և սպասարկման ոլորտում աշխատանքային յուրահատկությունները, աշխատողների դերը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ