azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Արարատի մարզպետարանում՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների համար


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Արարատի մարզպետարանում՝  մարզի 117 հանրակրթական հաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների համար։

Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և Արարատի մարզպետարանի Գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։

Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները մասնակիցներին ներկայացրել են  ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետները՝ նկատի ունենալով սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը, իրազեկել են օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և իրավական ակտերի մասին։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին։




Վերադառնալ