azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Խստացված ստուգայցերը շարունակվում են

22.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1037 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 57 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ — Երևանի տարածքային կենտրոն՝ 739 ստուգայց, 29 խախտում, 10 իրավախախտում, 3 նախազգուշացում, 7տուգանք, — Հարավային տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 5 խախտում, 1 տուգանք, — Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 31 ստուգաց, 5 խախտում, 6 նախազգուշացում, 7 տուգանք, — Արևմտյան տարածքային կենտրոն՝ 94 ստուգայց, 10 խախտում, 4 նախազգուշացում, 6 տուգանք, — Արևելյան տարածքային կենտրոն՝ 115 ստուգայց, 8 խախտում, 3 նախազգուշացում, 9 ՎԻՎ արձանագրություն։

Մանրամասն ➜


Հուշագիր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Զինվորի տան միջև

19.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ կազմակերպելով անվճար դասընթացներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ուսուցման թեմաներով։ Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից 2022 թվականի հունվար-դեկտեմբերին դասընթացների անցկացում, Կենտրոնի կողմից դասընթացների կազմակերպման գործում տեխնիկական աջակցության տրամադրում և լսարանի ապահովում, Կողմերի աջակցության տրամադրում՝ դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին աշխատանքի ընդունվելու, ինչպես նաև պրակտիկա անցկացնելու հարցում և այլն։ [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմինը վերազինվում է

18.11.2021

Տեսչական մարմինը, իր բյուջեի խնայողությունների հաշվին, շարունակում է համալրվել անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով և գույքով։ Տեսչական մարմնի կառավարման խորհրդի օգոստոսի 13-ի որոշմամբ, բյուջեի վերաբաշխումով, մարզային գրասենյակների, ինչպես նաև աշխատանքային իրավունքի վերահսկողության լիազորություններով պայմանավորված նոր աշխատակիցները կունենան նվազագույն աշխատանքային պայմաններ:  

Մանրամասն ➜




Վերադառնալ