azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Վեդի խոշորացված համայնքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցների հերթական սեմինարը կայացել է Արարատի մարզի, Վեդի խոշորացված համայնքում։ Իրազեկման սեմինարն անցկացվել է համայնքի նախադպրոցական 12 կազմակերպության տնօրենների և բուժքույրերի, ինչպես նաև համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների  համար։

Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումը։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները մասնակիցներին ներկայացրել են Տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները։

Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետը ներկայացրել է օրենսդրությամբ պահանջվող հիգիենիկ նորմերի և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը՝ հաշվի առնելով նաև սեզոնային սուր շնչառական հիվանդությունների ակտիվության շրջանը։

Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան։ Սեմինարի շուրջ 40 մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեմինարները դարձնել շարունակական։

 
 



Վերադառնալ