azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


04.01.2022

2022 թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես այդ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է, որ. Արգելվում է՝ -ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝  https://clck.ru/afuzf   

Մանրամասն ➜


1331 ստուգայց, 37 խախտում. Խստացված ստուգայցերը շարունակվում են

27.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրել՝ 37 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 751 ստուգայց, 10 խախտում, 10 տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 72 ստուգաց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 2 տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 124 ստուգայց, 8 խախտում, 9 տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 215 ստուգայց, 13 խախտում, 7 ՎԻՎ արձանագրություն, 6 տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 169 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 7 ՎԻՎ արձանագրություն, 9 տուգանք։

Մանրամասն ➜


Հուշագրի ստորագրում

24.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և Մանթաշով գործարարների միության տնօրեն Նարինե Պարսամյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում ստորագրել են հուշագիր՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ամենամյա մրցանակաբաշխության անցկացման մասին։ Յուրաքանչյուր տարի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ» մրցանակաբաշխության արդյունքում հավակնորդներից կընտրվի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ»-ն և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։

Մանրամասն ➜




Վերադառնալ