azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Հայաստանում աշխատավարձերի վճարումն ամբողջությամբ կիրականացվի անկանխիկ եղանակով

10.02.2022

ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով»։ Նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և [...]

Մանրամասն ➜


Վերահսկողություն կիրականացվի քրեակատարողական հաստատությունների բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիմնարկներում

10.02.2022

Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, այս տարի առաջին անգամ ընդգրկվել են նաև քրեակատարողական հաստատություններում բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։ Այդ նպատակով Տեսչական մարմնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ մշակվել է տվյալ ոլորտի ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։ Այսօր Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետները իրականացրել են ստուգաթերթի պիլոտային փորձարկում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում։  

Մանրամասն ➜


4411 զանգ Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով. 2021թ

09.02.2022

 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։ Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել, ինչպես Քովիդ 19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։ Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիների հարցերը մեծ մասամբ վերաբերել են՝ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Առողջապահության նախարարի 17-Ն հրամանում, Կարող է արդյո՞ք գործատուն առանց պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատի աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները, Ինչպե՞ս հաշվարկել ՊՇՌ հետազոտության ժամկետը, Ինչպե՞ս է հաշվարկվում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած աշխատողների ՊՇՌ հետազոտության դրական արդյունքի 90-օրյա ժամկետը, Ի՞նչ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ