azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

Դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչները սեմինար-քննարկում են իրականացրել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար։

Սեմինարի ընթացքում տեսուչները ներկայացրել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում  ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները։

Միջոցառումն ընթացել է ինտերակտիվ ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցել են ուսանողները։ Հնչել են թեմային վերաբերվող բազմաթիվ հարցեր, որոնց բանախոսները պատասխանել են։

Միջոցառումը կայացել է ՀՀ կառավարության 05.01.2023թ.-ի թիվ 31-Լ որոշման` ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցով հաստատված միջոցառումների շրջանակներում։



Վերադառնալ