azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Արտաշատ քաղաքում

Արարատի մարզի առողջապահական հիմնարկների շուրջ 50 տնօրեններ մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետների անցկացրած իրազեկման սեմինարին։

Սեմինարն այս անգամ՝ ապրիլի 23-ին, անցկացվել է Արտաշատ քաղաքում, որին մասնակցել են նաև Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսդրության ոլորտին ներկայացվող պահանջները, մասնավորապես, 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։

Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական նորմերն ու կանոնները, բժշկական օգնության և սպասարկման ոլորտի իրավական ակտերն ու կարգավորումները։

ԱԱՏՄ մասնագետները պատասխանել են նաև Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների հետ կապված այլ հարցերի։





Վերադառնալ