azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Աշխատանքային քննարկում՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտի վերաբերյալ։

Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը, բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։

Թագուհի Հակոբյանը ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության արդյունքում արձանագրված խնդիրները, նշվել են դրանց կարգավորման հնարավոր ուղիները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստուգումների, վերստուգումների, վարչական վարույթների վերաբերյալ աշխատանքային հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ և դրանց կատարման համար սահմանվել են ժամկետներ։





Վերադառնալ