azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի, փաստաթղթերի էլեկտրոնային վարման, լրացման և շրջանառման վերաբերյալ։

Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։

Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Բանախոսները ներկայացրել են բժշկական կազմակերպություններում կիրառվող իրավական ակտերը, ծանոթացրել են բժշկական փաստաթղթաշրջանառության սահմանված կարգով վարմանը, ՇՄԶ հավաստագրման, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգին։

Անդրադարձել են նաև բժշկական գաղտնիք հանդիսացող փաստաղթղթերի փոխանցման հարցին։

Հաջորդել է քննարկում. բանախոսները պատասխանել են բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։





Վերադառնալ