ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 70 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 18 խախտում, այդ թվում՝ 45 հանրային տրանսպորտ՝ 8 խախտում, 15 մանրամեծածախ առևտրի կետ՝ 3 խախտում, 3 դեղատուն՝ 0 խախտում, 4 գրասենյակ՝ 4 խախտում, 3 պետական կառավարչական հիմնարկ՝ 3 խախտում: Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ստուգայցերով եղել են Արարատ, Վեդի, Արմավիր, Վանաձոր, Մեղրի, Ագարակ, Կապան, Սիսիան քաղաքներում։ Դիտարկվել է վերոնշյալ քաղաքներում գործող ատամնաբուժարաններում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, մանրածախ առևտրի կենտրոններում հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ստուգայցի արդյունքում արձանագրվել են խախտումներ. դրանք վերացնելու համար տրվել են հանձնարարականներ։ Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
Մանրամասն ➜Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է ՀՀ մարզերում։ Տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են ստուգայցերը ԱԱՏՄ վերահսկողության տիրույթում գտնվող տնտեսավարողների մոտ։
Մանրամասն ➜