ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 11․03․2025թ․-ին տրվել է հետկանչի կարգադրագիր՝
Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի մարտի 03-ին ստացված թիվ 01/984-25 և թիվ 01/985-25 փորձաքննության եզրակացությունները ինչպես նաև 2025 թվականի մարտի 07-ի թիվ 03/1103-25 ստացված գրությունը, համաձայն որի ներքոնշյալ դեղերի սերիաներին ուղեկցող և գրանցման հավաստագրերի իրավատիրոջ կողմից ներկայացված որակի հավաստագրերի համեմատական ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բնօրինակի հետ անհամապատասխանություններ և առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն, որը էական վնաս չի հասցնում առողջությանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ տրվել է կարգադրագիր արտադրանքի հետկանչ իրականացնելու վերաբերյալ։
Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից: