azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, 2026 թվականի ապրիլի 14-ին, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատողներն իրազեկման սեմինար են անցկացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների համար։

Վահագն Գրիգորյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները և դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական աշխատանքները։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կարևորել է հատկապես երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես ապագա և՛ աշխատող, և՛ գործատու։ Վահագն Գրիգորյանը նշել է նաև, որ իրազեկվածությունն արդեն իսկ իրավունքների խախտման կանխարգելիչ գործոն է։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը կարևորելով միջոցառման անցկացումը՝ նշել է, որ աշխատանքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և շատ կարեւոր է, որ ուսանողները պատշաճ կերպով տեղեկացված լինեն, բոլոր նրբություններին: Պրոռեկտորը նաև հույս է հայտնել, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կունենան։

Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը՝ «Քո իրավունքները աշխատանքի աշխարհում», «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում» թեմաներով սահիկաշարով մատչելի կերպով ներկայացրել է, թե ինչ պետք է իմանա, և աշխատանքային օրենսգրքի ո՞ր դրույթներին հատկապես ուշադրություն դարձնի ուսանողը աշխատանք սկսելիս։

Տեսչական մարմնի աշխատողները հանգամանալից ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները։

Իրազեկման սեմինարն ավարտվել է ակտիվ հարցուպատասխանով․ Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը պատասխանել է վեց տասնյակից ավելի մասնակիցների՝ դասախոսական կազմի և ուսանողների մի շարք հարցերին։



Վերադառնալ