azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ու Շիրակի մարզպետը խորհրդակցություն են անցկացրել

28.02.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել Շիրակի մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն ու Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորելով նմանօրինակ հանդիպումները՝ նշել է, որ համագործակցությամբ հնարավոր կլինի արագ լուծել արձանագրված խնդիրները․ «Բոլոր հարցերն ու արձանագրված թերացումները, եղած խնդիրներն ու մտահոգությունները հնարավոր կլինի լուծել, եթե այսպես համատեղ քննարկումներ շատ լինեն, մեր համագործակցությունը վստահ եմ, որ կնպաստի հիմնահարցերի լուծմանն ու պատկան կառույցների իրազեկվածության բարձրացմանը, իսկ տեղեկացվածությունը, բնականաբար, կնպաստի բացթողումների կանխարգելմանը։ Շիրակի [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարը կկայանա փետրվարի 28-ին

26.02.2025

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարը կկայանա փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին։ Սեմինարի թեման՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման նպատակով կատարված փոփոխությունները, ինչպես նաև կներկայացվի ստուգումների անցկացման հիմքերն ու ժամկետները: Ներկայացնողներ՝ Արա Մկրտչյան — Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ, Ալվարդ Արշակյան — Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ-տեսուչ: Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։

Մանրամասն ➜


Ուշադրություն․ Իրազեկման սեմինարը հետաձգվում է

21.02.2025

Հարգելի՛ գործընկերներ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում այսօր՝ փետրվարի 21-ին նախատեսված Աշխատանքային օրենսդրության վերահսկողության թեմայով սեմինարը հետաձգվում է։ Սեմինարի անցկացման օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ։

Մանրամասն ➜




Վերադառնալ