թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


1014 թեմատիկ ստուգում՝ 2022 թվականին. ԱԱՏՄ

10.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականին իրականացրել է 1014 թեմատիկ ստուգում, որից 354 վերստուգում։ Ավարտվել է 899 ստուգում, որից 309 վերստուգում։ Ստուգումների արդյունքում՝ կազմվել է 575 ակտ և 324 ստուգման տեղեկանք, տրվել է 539 հանձնարարական (կարգադրագիր)՝ խախտումների և թերությունների վերացման մասին, ընդունվել է տուգանք նշանակելու մասին 909 որոշում, ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 761.749.547 դրամի տուգանք։ 2022 թվականին իրականացվելիք ստուգումների ծրագրով նախատեսված 647 թեմատիկ ստուգումից հրապարակվել է 624 հանձնարարագիր, ինչպես նաև 10՝ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված պահանջների պահպանման ապահովման նպատակով։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

06.03.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) մասնագետներն իրազեկման սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների 2 տասնյակից ավելի տնօրենների համար։ Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։ Իրազեկման միջացառումն անցկացրել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և նույն վարչության բժիշկ-համաճարակաբան Ժանետա Պետրոսյանը։ Քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության [...]

Մանրամասն ➜


Օրենսդրական փոփոխություններ՝ ՀՀ-ում դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում

03.03.2023

Մարտի 6-ից ուժի մեջ է մտնելու ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները և հարակից օրենսդրական փոփոխությունները։ Դեղերի շրջանառության վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է հսկիչ գնում իրականացնելու լիազորություն։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է նաև դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաև դեղատնային գործունեության լիցենզիաների կասեցման կամ դադարեցման նոր հիմքեր։ Մասնավորապես դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները և դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ