
2026 թվականի սեպտեմբերի 22-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայց-իրազեկում է իրականացվել Աբովյան քաղաքում գործող «ԴԻ ՋԻ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում։
Շրջայցի ընթացքում աշխատողներին ներկայացվել են շինարարական հրապարակում անվտանգ աշխատանքի կազմակերպման և աշխատողների առողջության ու անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառման, առաջին օգնության հասանելիության, ինչպես նաև անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովման վերաբերյալ՝ շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման նպատակով։
Իրազեկման ընթացքում քննարկվել են նաև աշխատողների կողմից բարձրացված հարցերը։




