Իրազեկման սեմինար՝ Մարտունու բժշկական կենտրոնի բուժաշխատողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ, տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի մարտի 24-ին իրազեկման սեմինար է անցկացվել «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների համար։

Իրազեկման միջոցառման 3 տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել է բժշկական կազմակերպությունում էլեկտրոնային եղանակով դեղատոմսեր դուրս գրելու, բժշկական փաստաթղթերի վարման, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման կարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև բուժաշխատողների բարձրացրած հարցերին։

 

 

 

 

Իրազեկման սեմինար՝ բժշկական կենտրոնների բուժաշխատողների և կազմակերպությունների իրավաբանների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, 2026 թվականի մարտի 25-ին իրականացվել է իրազեկման սեմինար, որն անցկացրել է Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը։

Իրազեկման սեմինարին մասնակցել է նաև Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետ Աստղիկ Հարությունյանը։

Սեմինարի մասնակիցներին ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկան ոլորտը կանոնակարգող օրենքի դրույթները և համապատասխան ենթաօրենսդրական, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։ Իրազեկվել է նաև էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման կարգը, բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձևի վարման դեպքերը, բուժական մեթոդի գովազդին ներկայացվող պահանջները, պարտադիր վարման ենթակա բժշկական փաստաթղթերի ձևերը և այլն։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնների 30-ից ավելի բուժաշխատողներ և կազմակերպությունների իրավաբաններ։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Տեսչական մարմնի աշխատակիցները սպառիչ պատասխաններ են տվել մասնակիցների հարցերին։

ԱԱՏՄ-ի կողմից իրականացված վարչական վարույթները 2025 թվականին

Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի ընթացքում հարուցվել է՝

  • 2414 վարչական վարույթ, այդ թվում
  • 835 դիմումի հիման վրա,
  • 1579 Տեսչական մարմնի նախաձեռնությամբ, որից
  • 175-ը՝ կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով տրվել է 454 կարգադրագիր։

Հարուցված վարչական վարույթների արդյունքում, տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների և նրանց աշխատակիցների նկատմամբ՝ որպես պատասխանատվության միջոց ընդունվել է վարչական տույժ նշանակելու մասին՝

  • 1072 որոշում։

Մանրամասները՝ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում։