Իրազեկման սեմինար՝ Արմավիրի բժշկական ամբուլատորիաների աշխատողների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ տարածքային կենտրոնի աշխատողների կողմից 2026 թվականի մարտի 18-ին իրազեկման սեմինար է անցկացվել Արմավիրի մարզպետարանի ենթակայության բժշկական ամբուլատորիաների տնօրենների, վարչական անձնակազմի և բուժաշխատողների համար։

Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորությունները և դրանց շրջանակներում իրականացվող վերահսկողական գործառույթները։

Միջոցառմանը ներկա Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Արեգնազ Գալոյանը կարևորել է միջոցառման անցկացումը՝ աշխատանքային ընթացիկ խնդիրների լուծման և բացթողումների կանխման համատեքստում։

Սեմինարի 2 տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել են աշխատանքային իրավահարաբերություններին, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ նորմերին վերաբերող պահանջները, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, ինչպես նաև դեղատոմսերի էլեկտրոնային եղանակով դուրսգրմանը։

Տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի

‼ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ իրազեկման սեմինարի։

Սեմինարի ընթացքում կներկայացվեն՝
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը,
Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները,
«Գովազդի մասին» օրենքը,
Բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները,
Անաշխատունակության թերթիկի լրացման և տրամադրման կարգը,
Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների կողմից պարտադիր վարման բժշկական փաստաթղթերի լրացում, վարում, շրջանառությունը։

Սեմինարը կկայանա մարտի 25-ին, ժամը 15:30-ին։

Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։

📍 Անցկացման վայրը՝ Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։

Իրազեկում՝ բոտուլինոթերապիա ծառայության վերաբերյալ

📌‼️ ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱՆ (բոտոքս ներարկումներ)՝

 

🩸💉կոսմետոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում իրականացվող ծառայություն է.

🏥 պահանջվում է Առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան լիցենզիա.

👩‍⚕️🪪 կատարվում է ավագ բուժաշխատողի կողմից, ով ունի համապատասխան կրթություն և ՇՄԶ հավաստագիր.

📺 գովազդն իրականացվում է Առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա:

 

‼️ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԻՏԵՆԱԼ ⤵️

❌ առանց լիցենզիայի նշված գործունեությամբ զբաղվելը (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն),

❌ բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը (ապօրինի բժշկություն),

❌ ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձին մասնագիտական գործունեություն իրականացնել թույլատրելը,

❌ գովազդը՝ առանց Առողջապահության նախարարության թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ

⚖️ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: