3501  վարչական վարույթ՝ 2023 թ. ԱԱՏՄ

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականին հարուցվել է 3501 վարչական վարույթ, որից 612-ը դիմումի հիման վրա, 2889-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։

2023 թվականին հարուցված վարչական վարույթների թիվը 2022 թվականի համեմատությամբ աճել է 69%, իսկ 2021 թվականի համեմատությամբ՝ 139%։
Վարչական վարույթներն՝ ըստ ոլորտների.

✔ Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 1474 վարչական վարույթ,

✔ Դեղերի շրջանառության ոլորտ – 140 վարչական վարույթ,

✔ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 1387 վարչական վարույթ,

✔ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 500 վարչական վարույթ։

Հարուցված 479 վարչական վարույթով խախտումները վերացնելու համար տրվել է առաջադրանք տալու վերաբերյալ կարգադրագիր, 3001 վարույթ կարճվել է, այդ թվում 194՝ դիմումից հրաժարվելու հիմքով, մնացած վարչական վարույթների ընթացքը շարունակվել է 2024 թվականին։

Վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ կիրառվել են նախազգուշացումներ և տուգանքներ, ընդունվել է 1327 տույժ նշանակելու մասին որոշում, ընդհանուր առմամբ սահմանվել է 570,746,993 ՀՀ դրամի տուգանք։

ԱԱՏՄ որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի աշխատակիցների աշխատանքը ժամանակավորապես արգելվել է


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկատվություն է փոխանցվել, որ Երևանի Պուշկինի 39 հասցեում գործող «ՄԻՆԹ» ՍՊ ընկերության («Ջուլիս» հանրային սննդի կետ) թվով 3 աշխատակցի մոտ հայտնաբերվել է Salmonella enteritidis, 1 աշխատակցի մոտ ՊՇՌ մեթոդով անջատվել է սալմոնելլա խմբի մանրէի ԴՆԹ։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունով`

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետի որոշմամբ, «ՄԻՆԹ» ՍՊ ընկերության թվով 4 աշխատակիցներին, 2024 թվականի փետրվարի 14-ից արգելվել է ներկայանալ աշխատանքի` մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը։

Ծանուցում՝
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-ն որոշման 10-րդ կետի պահանջների, ախտածին մանրէակրությամբ անձանց (Salmonella enteritidis) չի թույլատրվում աշխատել մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը։

2023 թվականին հրապարակվել է թեմատիկ ստուգում իրականացնելու 1050 հանձնարարագիր. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսվել էր 712 տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնել թեմատիկ ստուգումներ։

Նախատեսված ստուգումներն ըստ ոլորտների՝
✔ Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 320 ստուգում
✔ Դեղերի շրջանառության ոլորտ – 160 ստուգում
✔ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 24 ստուգում
✔ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 125 ստուգում

✔ Համատեղ ոլորտներով – 83 ստուգում

Որից, 2023 թվականի ընթացքում հրապարակվել է՝
✅ Աշխատանքային օրենսդրության՝ այդ թվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ – 315 ստուգում
✅ Դեղերի շրջանառության ոլորտ – 160 ստուգում
✅ Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ – 25 ստուգում
✅ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ – 122 ստուգում

✅ Համատեղ ոլորտներով – 79 ստուգում

Հաշվետու տարում հրապարակվել է թեմատիկ ստուգում իրականացնելու ընդհանուր 1050 հանձնարարագիր, որից՝
❗ Պլանավորված – 701
❗ Չպլանավորված – 22

❗ Հետևողականություն (վերստուգում) – 327

Վերը նշվածից բացի, 2023 թվականի ընթացքում իրականացվել է ևս 80 թեմատիկ ստուգում և վերստուգում, որոնց հանձնարարագրերը հրապարակվել էին 2022 թվականին, սակայն փաստացի վերահսկողությունն իրականացվել է 2023-ին։

Ստուգումների արդյունքում՝
✔ կազմվել է 564 ակտ և 397 ստուգման տեղեկանք,
✔ տրվել է 466 հանձնարարական (կարգադրագիր)՝ խախտումների և թերությունների վերացման մասին,
✔ ընդունվել է տուգանք նշանակելու մասին 738 որոշում,

✔ ընդհանուր առմամբ՝ սահմանվել է 421.503.992 դրամի տուգանք։