«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեն քննարկել է ծրագրի իրականացումը

Առցանց հարթակում կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը։

Մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Խորհրդատվական կոմիտեի նախագահող), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի (ԱԱԹ/ԵԳ -Մոսկվա) փոխտնօրեն Միխայիլ Պուշկինը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, մասնագետներ։

Ներկայացվել և քննարկվել են ծրագրի ընթացքն ու հետագա անելիքները։

Նշենք, որ Տեսչական մարմինը ծրագրի շահակիցներից է։ Ծրագրի նպատակն է՝ խթանել և զարգացնել Տեսչական մարմինը, նպաստել աշխատանքային օրենսդրության համապատասխանությանը և դատական ու արտադատական պաշտպանության միջոցների հասանելիության բարձրացմանը։

Ծրագրի շրջանակներում կատարվել է ԱԱՏՄ իրավական և ընթացակարգային գործառույթների վերլուծություն, ներկայումս իրականացվում է աշխատանքի տեսչության աշխատանքային հոսքերի քարտեզագրում: Մարտի 9-12-ը նախատեսվում է տեսուչների վերապատրաստում՝ կարողությունների հզորացման նպատակով։

Ծրագրի տևողությունը 3․5 տարի է։ Ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Աշխատանքի դեպարտամենտի կողմից։

Տեսչական մարմնի ղեկավարը մասնակցել է հանրային քննարկման

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցել է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակում կազմակերպված հանրային քննարկմանը։

Քննարկման ժամանակ ներկայացվել են աշխատանքային պայմանագրերի ոլորտում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, վերհանված խնդիրները։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան։

Շարունակվում են տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և գլխամասի նորոգման, վերազինման աշխատանքները

Վերանորոգվել և կահավորվել են կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների աշխատասենյակները, սանհանգույցները։

Նախքան վերանորոգումը
 
Վերանորոգումից հետո