Արմեն Դանիելյանը ԱԱՏՄ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանին

Մարտի 28-ին Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել Տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանին։

Արմեն Դանիելյանը շնորհավորել է Վահագն Գրիգորյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հետագա գործունեության ընթացքում:

Վահագն Գրիգորյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է մարտի 27-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։

Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 20-ին ներկայացվել են Կառավարությանը ենթակա Տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի նախարարները, Տեսչական մարմինների ղեկավարները, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսչական մարմինների ղեկավարները Վարչապետին զեկուցել են 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 3000 վերահսկողական միջոցառում՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ուղղություններով: Արձանագրվել է շուրջ 1500 խախտում, տուգանքի չափը կազմել է շուրջ 917 մլն ՀՀ դրամ:

Տեսչական մարմինների ղեկավարներն իրենց զեկույցներում նշել են, որ հաշվետու տարում նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, իրականացվել են հանրային իրազեկման միջոցառումներ, վերահսկողության գործընթացում ներդրվել են թվային գործիքներ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև կառուցվածքային բարեփոխումների և կադրային համալրվածության վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից կատարված աշխատանքներն ու օրենսդրական նախաձեռնությունները: Նշվել է, որ վերլուծության արդյունքում վեր են հանվել որոշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ են դարձնում վերահսկողության ռազմավարական մոտեցումների հստակեցումը և ըստ այդմ՝ տեսչական գործառույթների, ընթացակարգերի, գործիքակազմի լավարկումը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն զեկույցների վերաբերյալ, արծարծվել են ներկայացված թեմաներին վերաբերող հարցեր, քննարկվել են հետագա անելիքները:

Վարչապետն անդրադարձել է վերահսկողության ռազմավարության խնդրին՝ կարևորելով քաղաքականությունների մշակման գործընթացի վրա տեսչական վերահսկողության արդյունքների ազդեցության գնահատումը և ստանդարտների մշակումը:

«Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել», — նկատել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա զարգացնել համակարգերի փոխգործելիության մակարդակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Երկրի վարչապետն ընդգծել է մի շարք ուղղություններով բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը և խորհրդակցության արդյունքներով տվել հանձնարարականներ:

5635 զանգ՝ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2022 թվականին ստացվել է 5635 զանգ։

Դրանց բաշխումն ըստ ոլորտների և բնույթի՝

☑ Աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ ` 3242,

☑ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ` 274,

☑ դեղերի շրջանառության ոլորտ` 110,

☑ բժշկական օգնության և սպասարկման ոլորտ` 127,

☑ այլ հարցեր՝ 1882։

Տնտեսավարող սուբյեկտների կողմից տրված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի ոլորտում ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմանը, մասնավորապես՝

— աշխատանքային օրենսդրության կիրարկմանը,

— աշխատանքի պայմանների և աշխատողների իրավունքների պահպանմանը,

— առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմանը,

— բժշկական զննությունների անցկացման ընթացակարգերին,

— աշխատանքից ազատվելու դեպքում վերջնահաշվարկի կատարման կարգին,

— աշխատանքից ազատման համար սահմանված ընթացակարգերին,

— արտաժամյա աշխատանքի համար սահմանված հավելումների հաշվարկմանը,

— հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների աշխատանքային իրավունքներին,

— Covid-19 դեմ չպատվաստված և առանց թեստավորման աշխատանքի ներկայացող անձանց աշխատանքի չթույլատրելուն և նշված հիմքով աշխատանքից ազատման իրավաչափությանը։