Փոփոխություններ և լրացումներ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում


Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

❗❗ Մասնավորապես՝ Օրենսգիրքը լրացվել է․

✔ 41.9-րդ՝ «Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը»,

✔ 182.7-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը»,

✔ 244.19-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը չկատարելու իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը»,

✔ 47.29-ը՝ «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները խախտելը»,

✔ 47.32-րդ՝ «Մարդուն օրգաններ օրգաններ կամ կամ հյուսվածքներ հյուսվածքներ փոխպատվաստելու փոխպատվաստելու պահանջները պահանջները խախտելը» հոդվածներով։

Լրացվել, փոփոխվել կամ նոր խմբագրմամբ շարադրվել են 41-րդ, 42-րդ, 47.3-րդ, 47.4-րդ, 47.7-րդ, 47.18-րդ, 158-րդ և 230-րդ հոդվածները։

Օրենսգրքի 42.1-ին, 87-րդ, 105-րդ, 157.10-րդ, 182.1-ին, 182.2-րդ հոդվածները, 187-րդ հոդվածի 3-րդ մասը, 238.1-ին և 238.2-րդ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչել:

Փոփոխություններն ու լրացումներն ընդունվել են 2023 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ՝ 41.9-րդ հոդվածը, 42-րդ հոդվածը, 47.4-րդ հոդվածը, 47.18-րդ հոդվածը և 47.29 և 47.32-րդ հոդվածները, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի մեկից։

Մանրամասները կից հղումով՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185686

Հաստատվել են ԱԱՏՄ 2024 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 7 հարց, մասնավորապես՝

  • Տեսչական մարմնի 2024 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում:
  • Տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում։
  • Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում:
  • Այլ հարցեր։

ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի սկզբունքները՝ ընդգծելով կանխարգելիչ գործառույթների կարևորությունը։

Խորհուրդը միաձայն հավանություն է տվել Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին։

Փոփոխություն՝ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի նիստում N 2001-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Ըստ որի հաստատվել են՝

Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների՝

  • N 1.4 (Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն (ՏԳՏԴ ծածկագիր՝ 85.2, 85.3))  և նույն բնագավառի
  • N 1.19 (Մանկաբարձական և գինեկոլոգիական կաբինետներում և բաժանմունքներում բժշկական միջամտություններով պայմանավորված վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր Q 86.10, Q 86.22)) ստուգաթերթերը։
  • Իսկ հավելվածի N 1.2 ստուգաթերթի ա. հարցաշարի 77-77.9-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրությամբ։

Մանրամասները՝ հղումով։

https://www.e-gov.am/gov-decrees/item/41610/

https://www.hlib.am/checklists/