
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 17-ին իրականացվել է իրազեկման սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի բնագավառում իրականացվող վերահսկողությունը և առավել հաճախ արձանագրված խախտումները» թեմայով։
Սեմինարն անցկացրել են Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։
Վարչության պետ Արա Մկրտչյանը սահիկաշարով ներկայացրել է հետևյալ թեմաները՝
- Ստուգումների պլանավորումը և ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը,
- Ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացը,
- Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի դրույթները,
- Աշխատողների անվտանգությունը և առողջությունը։
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել են
- Աշխատանքային իրավունքի բնագավառում առավել հաճախ արձանագրված խախտումերի վիճակագրությունը։
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետները պատասխանել են նաև ներկաների հարցերին։









