Աշխատանքային քննարկում՝ ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային կենտրոնների աշխատողների մասնակցությամբ։

Քննարկվել են ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում աշխատանքային իրավունքի վերահսկողության բնագավառում հաստատված ստուգաթերթի կիրակման վերաբերյալ հարցեր։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն անցած շաբաթվա ընթացքում՝ մարտի 21-26-ը, հանրապետության ողջ տարածքում իրականացրել են 1190 ստուգայց՝ դիտարկելով առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 4 խախտում և դրանց հիմքով կազմել ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 2 որոշում։

Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանի պահանջների չկատարմանը, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները և տեսչական մարմնի գործառություները՝ սեմինարի թեմա

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը մասնակցել է «ՀՀ աշխատանքային օրենսգիրք. սպասվող փոփոխություններ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին. կառուցվածքն ու գործառություները» թեմայով սեմինարին:

Այն նախաձեռնել էր «Սոլիդարիթի սենթր» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։

Սեմինարի ընթացքում քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, դրանում նախատեսված փոփոխությունները:

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետը ներկայացրել է Տեսչական մարմնի կառուցվածքը, աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողական գործառույթները, ոլորտի ստուգումների համար նախատեսված և կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: