Իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հերթական իրազեկման սեմինարը՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։

Սեմինարին մասնակցել են 30-ից ավելի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ տնօրեններ, բուժական գծով տեղակալներ։

Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

Սեմինարին հաջորդել է իրավական ակտերի վերաբերյալ հարց ու պատասխան, ակտիվ քննարկում։


264 գրավոր հարցում` 2021 թվականի ընթացքում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թվականին ստացել է տեղեկատվություն ստանալու 264 գրավոր հարցում։ Նախորդ տարվա համեմատ հարցումների թիվն աճել է ավելի քան 2 անգամ (2020 թ․-ին ստացվել է 127 հարցում)։

Բոլոր հարցումները ստացվել են էլեկտրոնային եղանակով, հարցումներից 35-ը՝ e-request հարթակի միջոցով։

Զանգվածային լրատվամիջոցներից ստացվել է 20 հարցում։

Բոլոր հարցումներին տրվել է սպառիչ պատասխան, տրամադրվել է լիարժեք տեղեկատվություն։

Տեղեկատվություն ստանալու որևէ հարցում Տեսչական մարմնի կողմից չի մերժվել։