Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ոլորտային վարչությունների ղեկավարների մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Առողջապահության հարցերի և Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահների և անդամ պատգամավորների հետ։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրել է ինչպես ընթացիկ տարվա գործունեության մասին տեղեկատվություն, այնպես էլ 2020-2022թթ. կատարված աշխատանքները։

 

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը


Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Համաժողովի օրակարգում էին՝

✓ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ընթացիկ աշխատանքները,
✓ 2022 թվականի միջոցառումների ծրագրի կետերի կատարումը,
✓ Տեսչական մարմինների միջև փորձի փոխանակման հարցը,
✓ Միասնական էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը,
✓ Դաշինքի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը,
✓ Դաշինքի միասնական խորհրդանիշի ընտրության և հաստատման թեման,
✓ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների լավագույն տեսուչներին խրախուսելու մեխանիզմի մշակման և ներդրման վերաբերյալ հարցը։

Քննարկվել է նաև նոյեմբերի 3-ին Երևանում ԱՊՀ խորհրդակցական ժողով անցկացնելու հարցը։


Տեսչական մարմնի ղեկավարը հետևել է վարչական շենքի վերանորոգման աշխատանքներին

Տեսչական մարմնի ղեկավարը, պատասխանատուների հետ, այցելեց Արարատյան 26 հասցեում գտնվող, 2020 թ-ին կառավարության որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի երկու մասնաշենքերից Տեսչական մարմնին ամրակցված վարչական շենքը, որտեղ այս պահին մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքները։

Վերանորոգման աշխատանքներն ավարտվելուն պես տարածքում կտեղակայվեն Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ մոտ 150 հոգի, ինչն առավել համակարգված և օպերատիվ կդարձնի մարմնի աշխատանքները։

Տեսչական մարմնի ղեկավարը տեղում ծանոթացավ վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվեց շենքի ներքին հարդարման, ինժեներական ենթակառուցվածքների և արտաքին բարեկարգման աշխատանքների հետ կապված հարցեր։

Տեսչական մարմնի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ տարածքի նախագծանախահաշվային աշխատանքները կատարվել են անվճար հիմունքներով, իսկ էներգախնայող աշխատանքների իրականացման համար նախատեսված միջոցների 20%-ը համաֆինանսավորվելու է նշյալ ծրագրի կողմից։