Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է.

Արգելվում է՝

❌ Ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակները վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց,

❌ Գովազդատուի և գովազդակրի կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդը,

❌ Այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման ներկայացումը,

❌ Այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը,

❌ Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ՝ վաճառասրահներում) դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ տուփերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը,

❌ ՀՀ-ում արտադրված՝ երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, թատերական ներկայացումներ՝ հեռուստատեսության, ռադիոյի կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը:

Տեսչական մարմինը զգուշացնում է՝ օրենքի դրույթների չպահպանումն առաջացնում է տուգանք՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի:

Մանրամասները՝ ստորև

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը՝ Ղազախստանի մայրաքաղաք Նոր Սուլթան քաղաքում, որին հեռավար մասնակցում էին նաև դաշինքի անդամ  այն երկրների ներկայացուցիչները, ովքեր չէին կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի անդամներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։ Ներկայացվել է նաև նախորդ տարվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից, աշխատանքային իրավունքի պահպանման նկատմամբ մեր երկրում իրականացված վերահսկողական միջոցառումների մասին տեղեկատվությունը։

Համաժողովի օրակարգում էր՝

  • դաշինքի անդամ Տեսչական մարմիններում կատարված փոփոխությունների,
  • 2021 թվականի վերահսկողական աշխատանքների արդյունքների ամփոփումը և ընթացիկ աշխատանքների ներկայացումը,
  • Դաշինքի անվանափոխության,
  • մեկ ընդհանուր խորհրդանիշի ընտրության,
  • լավագույն տեսուչների խրախուսման մեխանիզմները հստակեցնելու հարցերը։

Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչները, ձեռնարկություններում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի պաշտպանության բնագավառի իրենց փորձն են ներկայացրել, որն իրականացվել է ժողովրդավարական վերահսկողության ծրագրի շրջանակում։

Աշխատանքային քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սույն թվականի սեպտեմբեր ամսին կայանալիք հաջորդ համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։

 

 

 

Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստ։

Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝

  1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ,
  2. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում,
  3. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 1-ին եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման քննարկում և հաստատում։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։

ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության և գործունեության կատարողականների գնահատման տեղեկատվությունը։

Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։

Նիստի ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի կազմում իրենց անդամության ռոտացիոն ժամկետը լրացած, հասարակական և գիտական կառույցներ ներկայացնող 3 անդամներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի գլխավոր խորհրդական Հովսեփ Պողոսյանին ու Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, հանձնել Տեսչական մարմնի կրծքանշան և շնորհակալագիր։