Հանդիպում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոգնանգեի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մարտի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոգնանգեին` «Մարդու սոցիալական իրավունքների ընդլայնում Հայաստանում» ծրագրի շրջանակում արդյունավետ համագործակցության նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության կոնկրետ ուղղությունները և Տեսչական մարմնի գործունեության կատարելագործմանն ուղղված հեռանկարային ծրագրերը։

Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է հանդիպման արդյունավետությունը  և գործնականում դրա կարևորությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տվել անդրադառնալ Տեսչական մարմնի կարիքների գնահատմանը և նախանշել երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։

Մաքսիմ Լոգնանգեն իր հերթին ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ բարձր է գնահատում Տեսչական մարմնի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հանձնառու, մասնակցությունը «Մարդու սոցիալական իրավունքների ընդլայնում Հայաստանում» ծրագրին և պատրաստակամությունն ապահովելու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ շարունակական համագործակցությունը։

Հանդիպման ավարտին ամփոփվեցին Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից կազմակերպվող դասընթացները և դրանց կարևորությունը Տեսչական մարմնի տեսուչների համար։


Իրազեկման սեմինար՝ Սիսիան քաղաքում

2025 թվականի մարտի 21-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Սիմոնյանը, նույն բաժնի ավագ տեսուչներ Անահիտ Ղազարյանը և Ջուլիետա Կիրակոսյանը իրազեկման սեմինար են անցկացրել Սիսիան քաղաքում։

Սեմինարի ընթացքում քննարկվել են «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 2002 թվականի նոյեմբերի 29-ի ՀՀ առողջապահության նախարարի N 804  հրամանով ներկայացված սանիտարական կանոնները, ՀՀ կառավարության 27.03.2003թ. N347-Ն որոշման պահանջները, ինչպես նաև «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանով սահմանված կանոնները։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել է գեղեցկության սրահների շուրջ 20 ներկայացուցիչ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին:

 

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը խորհրդարանական լսումներին ներկայացրել է աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը


Ազգային ժողովում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով խորհրդարանական լսումներին ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։