Աշխատանքային այց՝ «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ

2025 թվականի մարտի 14-ին հետադարձ կապի շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը    աշխատանքային այց են կատարել «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ։

Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի  ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են կենտրոնի բաժանմունքներում և քննարկել Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցեր։

Շրջայցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնում բուժվող բուժառուների հետ։ Նմանատիպ այցերը կարևոր են ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և բուժառուների հետ անմիջական շփվելու համար։




 

 

Իրազեկման սեմինար՝ Արտաշատի գեղեցկության սրահների աշխատակիցների համար

2025 թվականի մարտի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի, աշխատանքային օրենսդրության բաժնի պետ տեսուչ Տաթևիկ Համբարձումյանի, բժշկական օգնության և սպասարկման բաժնի պետ տեսուչ Լուիզա Միրզոյանի, արևմտյան տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հասմիկ Հարությունյանի և նույն բաժնի ավագ տեսուչ Քնարիկ Համբարձումյանի մասնակցությամբ Արտաշատի խոշորացված համայնքի համայնքապետարանում անցկացվել է իրազեկման սեմինար։

Սեմինարի ընթացքում քննարկվել են աշխատանքային օրենսդրության և սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև գովազդի և լիցենզիայի հետ կապված հարցեր։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել են գեղեցկության սրահների 40 և ավել ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների հարցերին:

Տրվել է դեղերի հետկանչի կարգադրագիր

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՄԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 11․03․2025թ․-ին տրվել է հետկանչի կարգադրագիր՝

  1. «Կոնկոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 5 մգ N50 (2×25) բլիստերում դեղի G0281U (պիտանիության ժամկետ՝ 30.11.2028թ.),
  2. «Կոնկոր Կոր (բիսոպրոլոլ (բիսոպրոլոլի ֆումարատ)), թաղանթապատ դեղահատեր 2,5 մգ N30 (1×30) բլիստերում դեղի G0280T (պիտանիության ժամկետ՝ 31.10.2026թ.) և G029L8 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2026թ.),
  3. «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 50 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02AQH (պիտանիության ժամկետ՝ 30.04.2027թ.),
  4. «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 75 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02AQK (պիտանիության ժամկետ՝ 31.03.2027թ.),
  5. «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 100 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02AUC (պիտանիության ժամկետ՝ 31.03.2027թ.),
  6. «Էութիրօքս (լևոթիրoքսին (լևոթիրօքսին նատրիում)), դեղահատեր 125 մկգ N100  (4×25)  բլիստերում թիվ G02BGT (պիտանիության ժամկետ՝ 31.01.2027թ.), դեղերի  սերիաների վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականի մարտի 03-ին ստացված թիվ 01/984-25 և թիվ 01/985-25 փորձաքննության եզրակացությունները ինչպես նաև 2025 թվականի մարտի 07-ի թիվ 03/1103-25 ստացված գրությունը, համաձայն որի ներքոնշյալ դեղերի սերիաներին ուղեկցող և գրանցման հավաստագրերի իրավատիրոջ կողմից ներկայացված որակի հավաստագրերի համեմատական ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բնօրինակի հետ անհամապատասխանություններ և առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն, որը էական վնաս չի հասցնում առողջությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ տրվել է կարգադրագիր արտադրանքի հետկանչ իրականացնելու վերաբերյալ։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից: