ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանը 2024 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։

Համագործակցության նպատակն է պետություն հասարակություն հետադարձ կապի ապահովումը, հանրային հաշվետվողականության բարձրացումըՏեսչական մարմնի գործունեության լուսաբանումըաշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում օրենսդրության պահանջների վերաբերյալ գործատուներին և աշխատողներին խորհրդատվության տրամադրումը ևոլորտի կարևորագույն այլ հարցերի հանրայնացումը։  



Իրազեկման սեմինար՝ Վանաձորի տնտեսավարողների մասնակցությամբ

Տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը՝ Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 25 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սեմինարն այս անգամ կազմակերպվել է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայման, կառուցվածքի, կահավորման, շահագործման, անձնակազմի աշխատանքի պահպանման ու անհատական հիգիենայի, ինչպես նաև սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջների վերաբերյալ։

Միջոցառումն անցկացրել են տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցները՝ տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ։

Իրազեկման սեմինարի ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների բազմաթիվ հարցերին:




Իրազեկման սեմինար՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի տնտեսավարողների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները նոյեմբերի 26-ին իրազեկման սեմինար են անցկացրել Արմավիրի մարզի Արաքս համայնքի նախադպրոցական, արվեստի ուսումնական հաստատությունների և բժշկական ամբուլատորիայի 20 մասնակիցների համար։

Սեմինարի մասնակիցներին ողջունել է Արաքս համայնքի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Ավդալյանը։

Տեսչական մարմնի տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները։

Սեմինարին ներկայացվել են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները, օրենսդրությունում կատարված փոփոխությունները, հիգիենիկ նորմերը և ոլորտը կարգավորող իրավական՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքները և 2024 թվականին ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը։

Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։