Հերթական իրազեկման սեմինարը՝ Հյուսիսային տարածքային կենտրոնում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնում հերթական իրազեկման սեմինարներ են անցկացրել աշխատանքային օրենսդրության վերահսկողության և դեղերի շրջանառության վերահսկողության բաժինների աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ, երկու սեմինարներին մասնակցել են  տնտեսավարող սյուբեկտների 39 ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ներկայացվել է «Աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը» թեման, ինչպես նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի, դեղատոմսերին ներկայացվող սահմանված ձևի և ոլորտին վերաբերվող կարգավորումները։ Սեմինարին ներկա է եղել նաև տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների՝ աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած հարցերին։

   

Տեսչական մարմնի խորհրդի նիստը

2024 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսվել էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 5 հարց.

1.Տեսչական մարմնի 2025 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում:

​2. Տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում։

​3. Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2024 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության հաշվետվության քննարկում, Տեսչական մարմնի 2024 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության կատարողանի գնահատման հաստատում։

​4.Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2025 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում:

5.Այլ հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել Տեսչական մարմնի գործունեության ու ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերը և քննարկվել են այլ ընթացիկ հարցեր։ Ամփոփելով քննարկումը որոշվել է հարցերը դնել էլեկտրոնային քվեարկության։

Իրազեկման սեմինար՝ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները նոյեմբերի 12-ին հերթական սեմինարն են անցկացրել Արմավիրի մարզի դպրոցների 130  ներկայացուցիչների համար։ Մասնակցել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը, Արմավիրի մարզպետի խորհրդական Արման Խաչատրյանը, Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։

Թեմաներն են՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմեր, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկություններ, ինչպես նաև օրենսդրությունում կատարված փոփոխությունները,
  • Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն՝ ջերմային ռեժիմ և սուր շնչառական վարակներ։

Ներկայացրել են`
Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը,   տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պարտականությունները կատարող Տաթևիկ Համբարձումյանը և Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Արման Աղիկյանը։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների աշխատանքային հարցերին։