ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ «Աշխատանքի տեսչության համակարգի էվոլյուցիան 2016-2021թթ.» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Հեռավար քննարկումը կազմակերպվել է ԱՄԿ հայաստանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ։

Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Եվրամիության պատվիրակությունից, Աշխատանքի միջազգային կազմակերպությունից և այլ կառույցներից։

Կողմերը բարձր են գնահատել Տեսչական մարմնի կողմից այս ուղղությամբ արված աշխատանքները, մասնավորապես, տեսչական մարմնում կատարված աշխատանքների ընթացքը, զարգացումը, օրենսդրական բարեփոխումները։

Նախանշվել են հետագա անելիքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը՝ ստանալ առավել լավ արդյունք։


 
 

Կայացել է ԱԱՏՄ արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը


Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արհեստակցական կազմակերպության այս տարվա առաջին նիստը։

Արհեստակցական կազմակերպության նախագահ Մարիետտա Հախվերդյանը վիճակագրական հաշվետվություն է ներկայացրել, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Ներկայացրել է հետագա անելիքներն ու մատնանշել խնդիրները։

Հնչել են առաջարկներ, քննարկվել են դրանց իրականացման ուղիները։ Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատվել են միության անդամների կողմից։

22 520՝ մշտադիտարկում, 10 330 ստուգայց 2020թ․-ին․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520՝ մշտադիտարկում։ Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։

Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։

Միջոցառումներն ըստ ոլորտների.

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝

  • 8 712 մշտադիտարկում,
  • 6 212 ստուգայց։

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝

  • 9 399 մշտադիտարկում,
  • 2 358 ստուգայց։

Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝

  • 3 087 մշտադիտարկում,
  • 1 448 ստուգայց։

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ

  • 1322 մշտադիտարկում,
  • 312 ստուգայցեր։