ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը՝ Ջրաշեն համայնքում և Սպիտակ քաղաքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները Covid-անվտանգության նորմերը դիտարկել են Լոռու մարզի Ջրաշեն համայնքում և Սպիտակ քաղաքում։

Ստուգվել են, մասնավորապես, Համայնքապետարանները, Նոտարական գրասենյակները, դեղատները,  բանկերն և առևտրի կենտորնները։

Սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են խանութներում, մասնավորապես, արձանագրվել են հեռավար ջերմաչափներ չունենալու և դիմակ չկրելու դեպքեր։

ԱԱՏՄ ստուգայցերը՝ ահազանգերի հետքերով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները ԱԱՏՄ «Թեժ գծով» ստացված ահազանգերի և լրատվամիջոցի հրապարակման հետքերով ստուգայց են կատարել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում և կորոնավիրուսի (COVID19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում, բժշկական այլ հիմնարկներում։

Դիտարկումներն իրականացվել են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:

Covid-անվտանգության կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։ Դրանցով, մասնավորապես, սահմանվում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք ուղղված են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելուն։

ԱԱՏՄ մասնագետները մեկ անգամ ևս զգուշացրել են՝  17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար, հակառակ պարագայում կկիրառվի օրենքով սահմանված վարչարարություն։