Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է

Անվտանգ և առողջ  աշխատանքային միջավայրում աշխատելը՝ որպես յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքի գերակայություն։

2025 թվականի ապրիլի 28-ին՝ Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունն աշխատավայրում» թեմայով։

Օրվա կարգախոսը 2025 թվականին. «Հեղափոխական մոտեցումներ աշխատանքի անվտանգության և առողջապահության նկատմամբ. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում»։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի, կառավարության, միջազգային կազմակերպությունների, արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց. «Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև բարոյական պարտավորություն: Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատել այնպիսի միջավայրում, որտեղ իրեն կզգա պաշտպանված և գնահատված, իսկ նրա կյանքը և առողջությունը կլինեն առաջնահերթ։»:

Բացման խոսքով հանդես եկան նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում կատարված աշխատանքները և առկա իրավիճակը։

Միջոցառման ավարտին կազմակերպվեց հարց ու պատասխան և բաց քննարկում, որտեղ մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները և առաջարկները՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, հորդորում է հետևել աշխատանքի անվտանգության կանոններին։   Հիշեցնենք, որ առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։


 
  

 

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2025 թ առաջին եռամսյակում ստացվել է 2025 զանգ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2025 զանգ։

Զանգերի պատկերն, ըստ ամիսների․

Հունվար՝  567 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 198,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 21,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 7,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 16,
  • Տեղեկատվություն՝ 200,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 125։

Փետրվար՝ 711 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 293,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 20,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 14,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 17,
  • Տեղեկատվություն՝ 269,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 98։

Մարտ՝ 747 զանգ

Ըստ ոլորտների՝

  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 288,
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 15,
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն` 12,
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 22,
  • Տեղեկատվություն՝ 280,
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 130։

 Իրազեկման սեմինար՝ Արարատի պետական քոլեջի ուսանողների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչների մասնակցությամբ իրազեկման սեմինար է անցկացվել Արարատի պետական քոլեջի  ուսանողների համար։ Սեմինարին ներկա է եղել նաև Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Էլլա Գասպարյանը։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից քոլեջի 50 ուսանողներին ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինչև 18 տարեկան անձանց երաշխիքները, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։