Քննարկում՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի վերաբերյալ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։

Հերթական քննարկումը՝ Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել հուլիսի 30-ին։

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերը, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը,  մասնագետները և Տեսչական մարմնի Իրավական աջակցության բաժնի պետը։

Թագուհի Հակոբյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։

Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը հետաքրքրվել է հանձնարարականների կատարման ընթացքից, տվել նոր հանձնարարականներ։

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ  2023-2025թթ․ գործունեության ազգային ծրագիր»-ից բխող՝ օրենսդրության կատարելագործման և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վտանգների վերաբերյալ հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններում, որի համատեքստում իրականացնում է իրազեկման միջոցառումներ։

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին:

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-360-Ն օրենքը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը:

2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 7 հիմնական բաժիններում`

1) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում.

2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

3) երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

4) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն.

5) միջազգային համագործակցություն.

6) ուսումնասիրությունների կատարում.

7) մշտադիտարկում և գնահատում:

Թեև Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։

Սեմինար-իրազեկում՝ Աբովյանի բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը 2024 թվականի հուլիսի 26-ին, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ում անցկացրել է իրազեկման սեմինար, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացող կազմակերպությունների 3 տասնյակից ավելի ղեկավարներ և ավագ բուժաշխատողներ։

Իրազեկումն իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզպետի հետ համաձանեցված՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկան մասին» ՀՀ օրենքի, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշան, ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվական հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի շրջանակներում։

Սեմինարն անցկացվել է ինտերակտիվ քննարկման ձևաչափով՝ բուժաշխատողների կողմից նախապես պատրաստված հարցերի շրջանակներում։