1331 ստուգայց, 37 խախտում. Խստացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1331 ստուգայց, արձանագրել՝ 37 խախտում։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

✔️Երևանի տարածքային կենտրոն՝ 751 ստուգայց, 10 խախտում, 10 տուգանք,

✔️Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 72 ստուգաց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 2 տուգանք,

✔️
Հարավային տարածքային կենտրոն՝ 124 ստուգայց, 8 խախտում, 9 տուգանք,

✔️
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 215 ստուգայց, 13 խախտում, 7 ՎԻՎ արձանագրություն, 6 տուգանք,

✔️
Արևելյան տարածքային կենտրոն՝ 169 ստուգայց, 3 խախտում, 1 նախազգուշացում, 7 ՎԻՎ արձանագրություն, 9 տուգանք։

Հուշագրի ստորագրում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և Մանթաշով գործարարների միության տնօրեն Նարինե Պարսամյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում ստորագրել են հուշագիր՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ամենամյա մրցանակաբաշխության անցկացման մասին։

Յուրաքանչյուր տարի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ» մրցանակաբաշխության արդյունքում հավակնորդներից կընտրվի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ»-ն և կկազմվի 10 լավագույն գործատուների վարկանիշային աղյուսակ։

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։

Հիշեցնենք, որ այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի հարուցած դժվարություններին, որպես նախագահող կողմ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փորձել է առավել սերտ շփում ապահովել Դաշինքի անդամ պետությունների միջև, հնարավորինս լուծել ծագած խնդիրները՝ դրանք չթողնելով հաջորդ տարի նախագահությունը ստանձնող կողմին. «Թե որքանո՞վ է դա հաջողվել, գնահատականը կտան Դաշինքի մեր գործընկերները»։

Հ. Ավագյանը շնորհակալություն է հայտնել Դաշինքի, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության գործընկերներին՝ արդյունավետ աշխատանքի համար։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ Մոսկվայի բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան կարևորել է տեսչական մարմինների գործունեությունը՝ աշխատանքային նորմերի պահպանման և աշխատատեղերում արդարության ապահովման տեսանկյունից․ «Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքը և պատրաստ ենք հնարավորինս աջակցել։ Աշխատանքի շուկան ահռելի փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում, այսօր էլ համավարակը նոր իրողություններ է ստեղծել։ Այս պայմաններում Տեսչական մարմիննները կարևոր դերակատարություն ունեն»։

Համաժողովի ընթացքում՝

-ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի անունից Հակոբ Ավագյանը և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի ղեկավար Օլգա Կուլաևան ստորագրել են համագործակցության Հռչակագիր,

-հաստատվել է Դաշինքի անդամ երկրներում աշխատանքային միգրանտների կողմից ներկայացվող բողոքների հարցում Տեսչական մարմինների փոխգործակցության միասնական կարգի մասին փոխըմբռնման հուշագիր,

-ներկայացվել է Դաշինքի 2021 թ-ի գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը,

-քննարկվել է Դաշինքի Տարվա լավագույն տեսուչ անվանակարգի ներդրման մեխանիզմի հարցը,

-2022 թ-ին Դաշինքի նախագահող երկիր է ընտրվել Ռուսաստանի Դաշնությունը։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը շնորհակալություն հայտնելով, նշել է, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի գործունեության ակտիվությունը պահպանելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։