Փոփոխություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամաններում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`

չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Iad7c3:

Իրազեկման սեմինար՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը, ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը, Տեսչական մարմնի Գավառի բաժնի պետ-տեսուչ Սվետլանա Հովհաննիսյանը, ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը իրազեկման սեմինար են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Սեմինարին մասնակցել են «Գավառի» ԲԿ անձնակազմը, մարզի տարբեր բժշկական, կրթական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և մասնագետներ մարզպետարանից։

Սեմինարի առաջին մասում քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ մի շարք հարցեր։

Սեմինարի երկրորդ մասում մասնակիցներին տրամադրվել է խորհրդատվություն Աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության ուժեղացման նպատակով ստեղծված Employeeprotect.am հարթակը, դիմում/բողոքներ ներկայացնելու կարգը։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին, տեղի է ունեցել քննարկում։