ԱԱՏՄ աշխատակիցները՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեղչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանն ու Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Վերա Ավետիսյանը մասնակցել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստին:

Բացման խոսքով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հանձնաժողովի նիստում ներկայացվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թվականների համալիր ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 369-Լ որոշման հավելված 2-ով սահմանված միջոցառումների կատարման ընթացքը:

4217 ստուգայց՝ նոյեմբեր ամսվա ընթացքում


Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։

Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։

Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝

  • 3009 ստուգայց,
  • 120 խախտում,
  • 12 նախազգուշացում,
  • 55 տուգանք,

Հարավային տարածքային կենտրոն՝

  • 236 ստուգայց,
  • 25 խախտում,
  • 18 նախազգուշացում,
  • 27 տուգանք,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝

  • 128 ստուգայց,
  • 11 խախտում,
  • 11 նախազգուշացում,
  • 22 տուգանք,

Արևելյան տարածքային կենտրոն՝

  • 458 ստուգայց,
  • 24 խախտում,
  • 6 նախազգուշացում,
  • 30 տուգանք,

Արևմտյան տարածքային կենտրոն՝

  • 386 ստուգայց,
  • 21 խախտում,
  • 4 նախազգուշացում,
  • 61 տուգանք։

Հրապարակվել են ԱԱՏՄ 2022 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

Հաստատվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝

  • 2022 թվականի գործունեության տարեկան ծրագիրը,
  • 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։

2022 թվականի ընթացքում ԱԱՏՄ վերահսկողության հինգ ոլորտներում նախատեսվում է իրականացնել 700 ստուգում՝ 647 տնտեսավարող սուբյեկտի մոտ։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/