Փոփոխություն՝ Կարանտին սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարության 1514-Ն որոշման մեջ

Վերականգնվել է ՀՀ սահմանի անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար ՊՇՌ լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://clck.ru/ZDVEp

«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնը տուգանվել է

«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։

Փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է․ Խ․-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով։

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 852 ստուգայց


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վերահսկողությունը։

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում (29.11-05.12) իրականացրել են ընդհանուր 852 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 31 խախտում։

Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

✅Երևանի տարածքային կենտրոն՝ 579 ստուգայց, 13 խախտում, 8 իրավախախտում, 5 նախազգուշացում, 12 տուգանք,
✅Հարավային տարածքային կենտրոն՝ 72 ստուգայց, 7 խախտում, 5 տուգանք,
✅Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 41 ստուգաց, 7 տուգանք,
✅Արևմտյան տարածքային կենտրոն՝ 91 ստուգայց, 8 խախտում, 1 նախազգուշացում, 3 ՎԻՎ արձանագրություն, 4 տուգանք,
✅Արևելյան տարածքային կենտրոն՝ 69 ստուգայց, 3 խախտում, 7 նախազգուշացում, 37 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։