Տեսչական մարմինը հրավիրում է սեմինարի

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է իրազեկման սեմինարի՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։

Սեմինարը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին։

Հրավիրվում են բժշկական կազմակերպությունների տնօրենները կամ բուժական գծով տեղակալները։

Գրանցվելու համար խնդրում ենք դիմում ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Զգուշացեք բոտուլիզմից. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է`

  • Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու,
  • Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
  • Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:

Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը, բբերի լայնացումը, կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը:

Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցերով եղել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի տեսուչներն այսօր շարունակել են ստուգայցերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Կատարվել է 26 ստուգայց, որից 20-ը՝ առևտրի օբյեկտ, 6-ը՝ դեղատուն։

1 առևտրի օբյեկտի նկատմամբ կազմվել է խախտման արձանագրություն, 2-ի դեպքում տրվել է հանձնարարական։