Փոփոխություն է կատարվել ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝

  • աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Բացառություն.

Պահանջը չի վերաբերում ՝

  • ամբողջական պատվաստված,
  • մեկ դեղաչափ պատվաստված,
  • փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
  • հղիներին։

ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Մանրամասներն՝ այստեղ:

Խոշորացույցի տակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանն է

124 ստուգայց, 14 խախտում. Խոշորացույցի տակ Երևանի Շենգավիթ վարչական շրջանն է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 ստուգայց՝ 1 խախտում։

Կորոնավարակի դեմ պայքարին միտված միջոցառումների խախտում թույլ տված տնտեսավարողները նախազգուշացվել են:

Ստուգայցերն ամենօրյա են:

Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ առաջին անգամ 100-300 հազար, այնուհետև` 150–500 հազար դրամի չափով։