Տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է իրազեկման սեմինար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է  իրազեկման սեմինար՝  Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վարման և վերահսկողության  վերաբերյալ։

Սեմինարը վարել են Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը և  Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

Բանախոսները ներկայացրել են  ոլորտի էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման անցումային փուլի  հետ կապված խնդիրները։ Հաջորդել է հարց ու պատասխան, քննարկում։

Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

 

ՀՀ-ում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) շրջանակում կայացել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը

Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) շրջանակում կայացել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը։

Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և գործընկերների կողմից:

Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից։

 

Փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության հունիսի 23-ի նիստում N 927-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված N 3-ում կատարվել են փոփոխություններ:
Համաձայն որի՝

☑ N 3.3 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի (Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն (ՏԳՏԴ ԾԱԾԿԱԳԻՐ՝ Q 86.22)),

☑ N 3.13 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի (Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն (Q 86.10, 86.21, 86.90 (ՏԳՏԴ)):

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Մանրամասները՝ հղումով

https://cutt.ly/ZKWYaOH