Իգիթ Հակոբյանը մասնակցել է «Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ծրագրեր և համակարգեր» խորագրով վերապատրաստման դասընթացին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը հունիսի 6-ից 17-ը մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջազգային ուսումնական կենտրոնում անցկացված՝ «Աշխատանքի անվտանգության և առողջության ազգային ծրագրեր և համակարգեր» խորագրով վերապատրաստման դասընթացին։

Իգիթ Հակոբյանը ներկայացրել է Աշխատանքի տեսչության գործունեությունը՝ կազմավորումից մինչև վերակազմավորում, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները։

Միջազգային փորձի ուսումնասիրմանը միտված դասընթացն անցկացվել է Իտալիայի Հանրապետության Թուրին քաղաքում, որին մասնակցել է 11 երկրի ներկայացուցիչ։


ԱԱՏՄ տեսուչների և բաժնի պետ-տեսուչների համար անցկացվել են թեստային առաջադրանքներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ (տարեկան գործունեության ծրագրով հաստատված) Տեսչական մարմնի գլխամասում և մարզային տարածքային կենտրոններում տեսուչների և բաժնի պետ-տեսուչների համար անցկացվել են համաժամանակյա թեստային առաջադրանքներ` միտված տեսուչների գիտելիքների կատարելագործմանը:

Հարցաշարը կազմվել է օրենքներից, իրավական ակտերից, ինչպես նաև մասնագիտական հմտություններ պահանջող իրավիճակային առաջադրանքներից:

Թեստային առաջադրանք անցկացնելու նպատակը տեսուչների կարողությունների շարունակական կատարելագործումն է, խնդիրների վերահանումն ու թերությունների շտկումը:


 


Նոր ստուգաթերթ. լրացվել է Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշումը

ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում N 903-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Համաձայն որի՝  սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 1 հավելվածը լրացվել է հետևյալ ստուգաթերթերով՝

  • «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի, 
  • «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի, 
  • «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի, 
  • «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթ՝ համաձայն N 4 հավելվածի, 
  • «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթ՝ համաձայն N 5

հավելվածի:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Մանրամասները՝ հղումով

https://bit.ly/3xZhtzL