Աշխատանքային ժողով՝ Բավրայի ՍԲՀԿ-ում

Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի` աշխարհում արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ՝ Տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անդրյանն աշխատանքային ժողով է անցկացրել աշխատակազմի հետ։

Վահե Անդրյանն աշխատակիցներին ծանոթացրել է Կապիկի ծաղիկ հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ շրջաբերականին և գործողությունների ստանդարտ ընթացակարգին, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելման ուղղված աշխատանքներին։

«Զվարթնոց»-ի ՍԲՀԿ-ում տեղի է ունեցել Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (ՄՕ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում (ՍԲՀԿ) տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի անցման կետում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի հայտնաբերման, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք։

Քննարկվել են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։

Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ «Զվարթնոց» Մ/Օ-ի ՍԲՀԿ-ի պետի պարտականությունները կատարող Մարիետտա Հախվերդյանը և նշված անցակետի բժիշկ-համաճարակաբանները։

ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը և սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը հրահանգել են՝ իրականացնել ուժեղացված ռեժիմով բժշկասանիտարական հսկողություն։


 

Վանաձոր քաղաքի գրասենյակում ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` Հյուսիսային տարածքային կենտրոն։

Վանաձոր քաղաքի գրասենյակում ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ։

Հակոբ Ավագյանին երկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։