ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 27.06.2023 թ-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 27.06.2023 թ-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացութոյւնը։

Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի) ։

Հաղորդակցության հմտությունների 5-օրյա վերապատրաստում՝ աշխատանքի տեսուչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում, «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում, հունիսի 26-30-ը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվում է կարողությունների հզորացման վերապատրաստման դասընթացներ։

Միջոցառման բացմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը և Աշխատանքի օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ ընդծելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ մասնագիտական գիտելիքներ ստանալու, դրանք զարգացնելու և միջազգային փորձին ծանոթանալու համար։ Վահագն Գրիգորյանը հույս և համոզմունք է հայտնել, որ միջոցառման արդյունքում տեսուչների ստացած փորձն ու գիտելիքները դրական կազդեն թե՛ մասնագետների անհատական կարողությունների զարգացմանը, թե՛ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների կիրարկման որակի բարձրացմանը։

5-օրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում, աշխատանքի շուրջ 30 տեսուչներ ձեռք կբերեն՝ հաղորդակցության, ներգործության, կոնֆլիկտների կառավարման, զեկույցների կազմման, աշխատանքային էթիկայի և վարվելակերպի հմտություններ։ Դասընթացները վարելու է միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատու Հելենա Պերեսը։

Դասընթացների արդյունքում ընտրվելու են լավագույն արդյունքներ արձանագրած 10 տեսուչները, որոնք իրենց յուրացրած գիտելիքներն ու հմտությունները առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան ԱՄԿ ազգային փորձագետ Էդիտա Հովհաննիսյանի քոուչինգի միջոցով արդյունավետորեն կիրարկել ամենօրյա աշխատանքում։

5-օրյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած բոլոր տեսուչները կաստանան միջազգային հավաստագրեր։

 

Սեմինար-քննարկում ՝ Տեսչական մարմնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է սեմինար-քննարկում ՝ Տեսչական մարմնի գլխամասի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի  աշխատակիցների և տարածքային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների, տեսուչների, մասնագետների և Իրավական աջակցության բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումը վարել են Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի 48 N և 03 N հրամանները, ինչպես նաև ստուգաթերթերի կիրառման վերաբերյալ հարցեր։

Սեմինարի ընթացքում ԱԱՏՄ մասնագետների միջև տեղի է ունեցել քննարկում։ Վեր են հանվել աշխատանքային պրակտիկայիում հանդիպող խնդիրները, որոնց լուծման համար տրվել են սպառիչ և ընդհանուր՝ սկզբունքային պատասխաններ։