azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Հաղորդակցության հմտությունների 5-օրյա վերապատրաստում՝ աշխատանքի տեսուչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում, «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում, հունիսի 26-30-ը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվում է կարողությունների հզորացման վերապատրաստման դասընթացներ։

Միջոցառման բացմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը և Աշխատանքի օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ ընդծելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ մասնագիտական գիտելիքներ ստանալու, դրանք զարգացնելու և միջազգային փորձին ծանոթանալու համար։ Վահագն Գրիգորյանը հույս և համոզմունք է հայտնել, որ միջոցառման արդյունքում տեսուչների ստացած փորձն ու գիտելիքները դրական կազդեն թե՛ մասնագետների անհատական կարողությունների զարգացմանը, թե՛ Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների կիրարկման որակի բարձրացմանը։

5-օրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում, աշխատանքի շուրջ 30 տեսուչներ ձեռք կբերեն՝ հաղորդակցության, ներգործության, կոնֆլիկտների կառավարման, զեկույցների կազմման, աշխատանքային էթիկայի և վարվելակերպի հմտություններ։ Դասընթացները վարելու է միջազգային փորձագետ, ԱՄԿ խորհրդատու Հելենա Պերեսը։

Դասընթացների արդյունքում ընտրվելու են լավագույն արդյունքներ արձանագրած 10 տեսուչները, որոնք իրենց յուրացրած գիտելիքներն ու հմտությունները առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան ԱՄԿ ազգային փորձագետ Էդիտա Հովհաննիսյանի քոուչինգի միջոցով արդյունավետորեն կիրարկել ամենօրյա աշխատանքում։

5-օրյա վերապատրաստման դասընթացներին մասնակցած բոլոր տեսուչները կաստանան միջազգային հավաստագրեր։

 



Վերադառնալ